Դոլարը փոքր-ինչ թանկացել է

18:46, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.27 դրամով և կազմել  406.28  դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.56 դրամով և կազմել 544.17 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ  ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06  դրամով՝ կազմելով 11.36  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.65  դրամով և կազմել 683.65 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը օգոստոսի 1-ին կազմել է  16 հազար 788.2 դրամ, արծաթի գինը՝ 270.26 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար  227.56 դրամ։

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am