Սիրիայի նախագահը բոլորին շնորհավորել է սիրիական բանակի օրվա կապակցությամբ

13:25, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիան օգոստոսի 1-ին տոնում է երկրի բանակի կազմավորվան 69-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այդ կապակցությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը բանակին ուղղված իր խոսքում նշել է, որ հպարտանում է զինված ուժերով, ովքեր շարունակում են կատարել իրենց պարտքը հանուն հայրենիքի պաշտպանության: Նախագահն ընդգծել է, որ սիրիական բանակի կազմավորման հիմքում առաջին իսկ օրից հերոսների դաստիարակությունն է: «Այսօր սիրիական բանակը շարունակում է պաշտպանել հայրենիքը՝ ոչնչացնելով թշնամիների երազանքները և ծրագրերը: Նրանց հերոսությունները դարերով կմնան գալիք սերուդների մեջ»,- նշել է Ասադը՝ ավելացնելով, որ բանակը և ազգը միաձայն դեմ են արտաքին ցանկացած կախվածության: Սիրիան երբեք չի հրաժարվի իր օրինական իրավունքներից:

Նախագահը նաև ողջունել և իր երախտագիտությունն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Ավելի քան 3 տարի շարունակվող պայքարում Սիրիայում հազարավոր զինվորականներ են զոհվել:


© 2009 ARMENPRESS.am