CAS-ը կարող Է կրճատել Սուարեսի որակազրկումը

11:21, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի որակազրկման ժամկետը կարող Է կրճատվել 4-ից մինչեւ 2 ամիսը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսպանական մամուլը, Սուարես-ը, որին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն 4-ամսյա որակազրկման Էր ենթարկել, դիմել Էր  Լոզանի մարզական արբիտրաժային դատարան՝ CAS, որը օգոստոսի 8-ին կկայացնի այս հայցի վերաբերյալ իր վճիռը:

Ինչպես հայտնի Է, Սուարեսը ՖԻՖԱ-ի կողմից որակազրկման Էր ենթարկվել ֆուտբոլի աշխարհի առաջնության Ուրուգվայ-Իտալիա ենթախմբային խաղում իտալացի Ջորջիո Քելինիին կծելու համար:

Այս խաղը ուրուգվայցիները շահել են 1:0 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am