Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը լքել Է պաշտոնը

22:13, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի գործող փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան չի ցանկացել երկարաձգել իր պայմանագիրը այս երկրի ֆուտբոլի ասոցիացիայի հետ: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական մամուլը, Սաբելյան սեփական ցանկության համաձայն հեռացել Է իր զբաղեցրած պաշտոնից: «Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը շատ պատվավոր Է, բայց միաժամանակ նաեւ շատ պատասխանատու»,- ասել Է Սաբելյան: Բրազիլիայում կայացած 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը դուրս Էր եկել եզրափակիչ, որտեղ նվազագույն 0:1 հաշվով զիջել էր գերմանացիներին:   


© 2009 ARMENPRESS.am