ՀՀ ԱԻՆ-ն զգուշացնում է Աշոցք-Թալին ճանապարհին պայթեցման աշխատանքների մասին

18:40, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ «Հյուսիս-հարավ» մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` հավելելով, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։


© 2009 ARMENPRESS.am