ՌԴ-ում կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողը, ըստ տեղեկությունների, թաքնվում է Հայաստանում

16:47, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Էդգար Արթուրի Աբգարյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գրաչևսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, ըստ ստացված տեղեկությունների` նա ներկայում թաքնվում է ՀՀ-ում:

Ոստիկանությունից խնդրում են Էդգար Աբգարյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին զանգահարել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` 010-56-48-21, 010-56-12-32 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: 


© 2009 ARMENPRESS.am