Ուկրաինայի Գերագույն ռադան չընդունեց Յացենյուկի հրաժարականը

15:00, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 31-ին կայացած արտահերթ նիստում չընդունեց վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, կառավարության ղեկավարի պաշտոնաթողության օգտին քվեարկել Է միայն 16 ժողովրդական պատգամավոր անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում: Մասնավորապես, հրաժարականը չեն պաշտպանել 109 պատգամավորներ, քվեարկությունից ձեռնպահ են մնացել երկուսը, չեն քվեարկել 184-ը:

Խորհրդարանի այսօրվա նիստն ընթացել Է փակ ռեժիմով, իսկ Յացենյուկի հրաժարականը քննարկվել Է բաց ռեժիմով:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարական Է տվել Գերագույն ռադայում կոալիցիայի փլուզման կապակցությամբ, ինչպես նաեւ 2014 թվականի պետական բյուջեի սեկվեստրի եւ «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային ընկերության բարեփոխման վերաբերյալ նախարարների կաբինետի նախաձեռնությունները պաշտպանելուց խորհրդարանի հրաժարվելու պատճառով:


© 2009 ARMENPRESS.am