Կալիֆորնիական ռեստորանն արգելել է երեխաների մուտքը

14:50, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի Old Fisherman's Grotto ռեստորանը, որը գտնվում է Մոնթերեյ քաղաքում, լացող երեխաներին արգելել է գտնվել ռեստորանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ավելի վաղ հյուրանոցը հրաժարվել էր երեխաներին մանկական աթոռակ տրամադրել: Ղեկավարության կարծիքով լացող կամ բարձր ձայներ արտաբերող երեխաները խանգարում են մյուս հյուրերին, ուստի նրանց չի թույլատրվում գտնվել սրահում:

Ռեստորանը նաև արգելել է մանկասայլակներով մտնել այնտեղ:

Old Fisherman's Grotto ռեստորանի սեփականատեր Քրիս Շեյքի խոսքով, չնայած բոլոր սահմանափակումներին, բիզնեսը լավ է ընթանում: 


© 2009 ARMENPRESS.am