ՊՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ տարածք ադրբեջանական նոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը

11:30, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ՀՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափացման վերաբերյալ տեղեկությունը: «Բացառված է, դիվերսիայի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, վիրավորվելու փաստ կա, քաղաքացիական անձ է, հովիվ է կարծեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը հաստատել է լուրը` նշելով, որ հակառակորդի կրակոցից ուսի շրջանում վիրավորվել է 49-ամյա Վալեր Ճաղարյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում:

Հայկական լրատվական կայքերից մեկը հրապարակել էր նյութ` նշելով, որ որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել ՀՀ տարածք:


© 2009 ARMENPRESS.am