Ռոման Հովհաննիսյանը զբաղեցրել Է 2-րդ տեղը

10:28, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանահայ շախմատիստ Ռոման Հովհաննիսյանը, վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել Է 2-րդ տեղը ֆրանսիական Սեն-Աֆրիկ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն ընդամենը կես միավոր Է զիջել մրցաշարի հաղթող բուլղարացի Նիկոլայ Միլչեւին :

Այս մրցաշարին մասնակցեցին տարբեր մայրցամաքների 140 շախմատիստներ: Մրցաշարի  արծաթե մեդալը բավականին լուրջ հաջողություն Է: Այս շախմատիստը սկսել Է իր վրա ուշադրություն հրավիրել դեռ ռուսաստանյան մրցումներից:


© 2009 ARMENPRESS.am