Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում Է

10:17, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ սկսել Է իր ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով օգոստոսի 4-ին եւ 6-ին կայանալիք ընկերական 2 խաղերին իրանցի հասակակիցների հետ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հավաքն ընթանում Է Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի  ուսումնամարզական հավաքի պատճառով հետաձգվել են օգոստոսի 2-ին մեկնարկող Հայաստանի ֆուտբոլի  առաջնության ՝ «Փյունիկ»-»Ուլիս» եւ «Շիրակ»-»Բանանց» կենտրոնական  հանդիպումները:-


© 2009 ARMENPRESS.am