ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները մալայզիական Boeing-ի վթարի տարածքում

22:10, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մալայզիական ավիաուղիների Boeing-ի վթարի տարածքում՝ Դոնեցկի հատվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  դա անհրաժեշտ էր, որպեսզի ապահովվի միջազգային փորձագետների մուտքն ողբերգության վայր: Պան Կի Մունը հիշեցրել է, որ դա նախատեսված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2166 որոշմամբ:

Դոնեցկի մարզի տարածքում` հուլիսի 17-ին` տեղական ժամանակով ժամը 18:00-ին, աղետի է ենթարկվել Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը: Ավիափոխադրողի ճշտված տվյալների համաձայն, աղետի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 283 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները:

 


© 2009 ARMENPRESS.am