Հայ հեծանվորդը 5-րդն Է Եվրոպայում

10:25, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը զբաղեցրել Է 5-րդ տեղը Պորտուգալիայի Անադիա քաղաքում ավարտված հեծանվասպորտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայում, Ստեփանյանը աչքի ընկավ 25 կիլոմետր խճուղային մրցավազք մրցաձեւում:

Մեկնաբանելով այս արդյունքը` Հայաստանի հեծանվասպորտի մասնագետներն ասացին, որ սա լավ ցուցանիշ Է, բայց Ստեփանյանը մոտ Էր նաեւ ավելի բարձր տեղ զբաղեցնելուն:

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչն Է Արմեն Գյոզալյանը:


© 2009 ARMENPRESS.am