Լատինամերիկյան հինգ երկրներ Գազայի իրադարձությունների պատճառով Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին

10:20, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլին, Պերուն եւ Սալվադորը Գազայի իրադարձությունների կապակցությամբ որոշում են ընդունել կոնսուլտացիաների համար Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ նման քայլի էին դիմել Էկվադորի եւ Բրազիլիայի կառավարությունները:

Լատինամերիկյան պետությունների իշխանությունները հայտարարել են Իսրայելի կողմից ուժի ոչ համարժեք կիրառման անթույլատրելիության մասին, կոչ են արել դադարեցնել կրակը եւ միաժամանակ դատապարտել են հրթիռային հարվածները եւ հարձակումները Իսրայելի խաղաղ բնակչության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am