«Բարսելոնա»-ն առայժմ չի ցանկանում կորցնել Չավիին

21:59, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարելոնա» ֆուտբոլի ակումբը պաշտոնապես հայտարարել Է, որ թիմի եւ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Չավին մինչեւ մրցաշրջանի ավարտը չի լքի իր ակումբը:

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես», վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները, մինչ այդ լուրեր Էին տարածվել, որ «Բարսելոնա»-ն ցանկանում Է ազատվել Չավիից, ով անհաջող էր հանդես եկել նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Ակումբի ղեկավարությունը համարել Է, որ անհրաժեշտ Է այս հարցի վերաբերյալ հատուկ հայտարարություն անել:


© 2009 ARMENPRESS.am