«Շիրակ»-ը պայմանագիր կնքեց Գոռ Էլյազյանի և Էմանուել Գայմֆիի հետ

10:20, 29 Հուլիս, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ը պայմանգրեր է ստորագրել դարպասապահ Գոռ Էլյազյանի և գանացի կիսապաշտպան Էմանուել Գայմֆիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Շիրակ»-ի մամուլի ծառայությունից, 23-ամյա դարպասապահը «Շիրակ» է տեղափոխվել «Միկա»-ից: Գոռ Էլյազյանի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և ուժի մեջ է մինչը 2015թ. հուլիսի 31-ը:

20-ամյա գանացի կիսապաշտպանը մինչ «Շիրակ»-ում հայտնվելը հանդես էր գալիս Գանան ներկայացնող «WA All Stars» ակումբում: Էմանուլ Գայմֆին վարձակալությամբ «Շիրակ»-ում հանդես կգա մինչև 2015թ. հուլիսի 31-ը:


© 2009 ARMENPRESS.am