«Պարի ՍԵն Ժերմենը» Դի Մարիայի համար պատրաստ Է 75 միլիոն եվրո վճարել

17:45, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլի ակումբը պատրաստ Է Մադրիդի «Ռեալ»-ին 75 միլիոն եվրո վճարել այս ակումբի եւ  Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի աստղ Անխել դի Մարիայի համար` նախորդիվ հայտարարած գումարը 10 միլիոն եվրոյով ավելացնելով: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»` վկայակոչելով  gazeta.ru  կայքը:

 ՊՍԺ-ն  պատրաստ Է նաեւ վաճառել իր երկու ֆուտբոլիստներից արգենտինացի Յեզեկիել Լավեսիին եւ ուրուգվայցի Էդիսոն Կավանիին` ակումբի ֆինանսական հավասարակշռույթան պահպանման համար:

Երկուսն Էլ իրենց երկրների հավաքականների հիմնական կազմի ֆուտբոլիստներ են եւ հաջող են հանդես գալիս դրանց կազմում:


© 2009 ARMENPRESS.am