Ազատանի բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը

13:23, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն hուլիսի 28-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 18-րդ փողոցի բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել՝ 04.21-ին: Այրվել է խոհանոցի պատը՝ 5 քմ, ջրատաքացուցիչը, և ջերմահարվել կախովի առաստաղը՝ 8 քմ:


© 2009 ARMENPRESS.am