Փրկարարները Սևանա լճից «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա են դուրս բերել

15:58, 27 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 27-ին` ժամը 12.27-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,  ժամը 13.00-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 20 OL 935 պետհամարանիշով ավտոմեքենան:

 


© 2009 ARMENPRESS.am