Լոնդոնի «Արսենալ»-ը փորձաշրջանի է հրավիրել ֆինլանդահայ դարպասապահ Ֆելիքս Ֆերահյանին

14:35, 26 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը փորձաշրջանի է հրավիրել երիտասարդ ֆինլանդահայ դարպասապահ Ֆելիքս Ֆերահյանին: Վերջինս մինչ այդ փորձաշրջան է անցնել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով givemesport.com-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 15-ամյա դարպասապահին հրավիրել է մարզումներ անցկացնել «Արսենալ»-ի «Լոնդոն Քոլնի» մարզաբազայում:

Իրեն լավ դրսևորելու դեպքում Ֆերահյանն «Արսենալի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում հավանաբար կփոխարինի Դամինե Մարտինեսին:

Ֆերահյանի հայրը լիբանանահայ է, իսկ մայրը ֆիննուհի:


© 2009 ARMENPRESS.am