Հերթափոխային աշխատանքը մեծացնում Է շաքարախտի վտանգը

15:00, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթափոխային գրաֆիկի պայմաններում աշխատանքը մեծացնում Է երկրորդ տիպի շաքարախտի (ինսուլինակախյալ շաքարախտի) առաջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն միջազգային հետազոտության մեջ, որը հրապարակվել Է բրիտանական Occupational and Environmental Medicine բժշկական հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել Է ավելի քան 200 հազար մարդ:

Երկրորդ տիպի շաքարախտի դեպքում արյան մեջ շաքարի պարունակությունն արատասովոր բարձր Է: Հիվանդությունը բնորոշվում Է նյութափոխանակության խանգարմամբ: Շաքարախտով հիվանդները հաճախ ավելորդ քաշ են ունենում, հաղորդել Է BBC-ն:


© 2009 ARMENPRESS.am