Քլինթոնները 1,5 մլրդ դոլար են վաստակել բարեգործության, քաղաքական արշավների եւ «դոնորների» օգնության հաշվին

11:33, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան TIME հանդեսը Բիլ եւ Հիլարի Քլինթոններին ներկայացրել է որպես «ամենատպավորիչ շահույթ հավաքողներն ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ»: Քաղաքական ասպարեզում 32 տարվա ներկայության ընթացքում ամերիկացի զույգին հաջողվել Է գրեթե 1,5 միլիարդ դոլար վաստակել բարեգործության, քաղաքական արշավների եւ «դոնորների» օգնության հաշվին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ըստ TIME-ի տվյալների՝ միայն կես միլիոն դոլարի շահույթ ամուսնական զույգն ստացել է իր բարեգործական հիմնադրամից, որը պայքարում Է կլիմայի գլոբալ փոփոխման դեմ եւ մասնակցում է տարերային աղետների հետեւանքների վերացմանը:     

Ժամանակին ընտանեկան հիմնադրամին մուծումներ են կատարել այնպիսի հայտնի անձնավորություններ, ինչպիսիք են ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը եւ հագուստի Espirit գծի համահիմնադիր Սյուզի Թոմփքինսը: Հրատարակությունը նաեւ նշում Է, որ Քլինթոնները ոչ քիչ եկամուտ են ստացել այն արշավներից, որոնք ժամանակին առատորեն վարձատրում Էին Բիլ Քլինթոնի հրապարակային ելույթները:    

Սակայն քաղաքական գործիչներին հաջողվել Է վաստակել ոչ միայն բարեգործությամբ եւ քաղաքական խաղերով: Ընտանիքին քիչ եկամուտ չի բերել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի՝ գրողի գործով զբաղվելը: Ինչպես գրել Է Daily Mail հրատարակությունը, վերջին տարում Հիլարի Քլինթոնին հաջողվել Է վաստակել շուրջ 12 միլիոն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am