Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ապօրինի պահել են բաժնում. hարուցվել է քրեական գործ

10:40, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Արամայիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2014թ. հուլիսի 9-ին շուրջ 8 ժամ իրեն ապօրինի պահել են ոստիկանության բաժնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: 


© 2009 ARMENPRESS.am