Հարբած ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի դուռը

21:56, 24 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ryanair ավիրաընկերության իրականացրած թռիչքի ժամանակ Լեհաստանի քաղաքացին ինքնաթիռի դուռը շփոթել է գուգարանի դռան հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, վայրէջքից հետո ուղևորը ձերբակալվել է և հայտնվել դատարանի առջև: Ինքնաթիռը հուլիսի 11-ին իրականացնում էր Կրակով-Դուբլին չվերթը:  Քսանվեցամյա Թոմաս Մուչան հարբած վիճակում փորձել է բացել ինքնաթիռի դուռը, ինչը վախեցրել էր ուղևորներին: Արդյունքում նրան հաջողվել էր բացել այն, սակայն, բարեբախտաբար, այն չէր բացվել օդի ճնշումից: Հետագայում պարզվել է, որ նա գարեջուր էր տարել ինքնաթիռ, չնայած որ ալկոհոլի օգտագործումն այնտեղ արգելված է:

Դատարանում նա խոստովանել է իր մեղքը՝ բացատրելով, որ դա իր առաջին թռիչքն էր: Խոստովանելուց հետո դատարանը նրա համար սահմանել է միայն 200 եվրոյի չափով տուգանք:


© 2009 ARMENPRESS.am