Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

20:42, 24 Հուլիս, 2014

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի 2014 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ` Կարեն Լեւիկի Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հուլիսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին:

Կարեն Լեւիկի Հակոբյանը ծնվել է 1983 թվականին, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2001-2006 թվականներին սովորել եւ ավարտել է  Գավառի պետական համալսարանի Օտար լեզուների  ֆակուլտետի  անգլերենի  բաժինը: 2012 թվականին ընդունվել  եւ այժմ էլ ուսանում է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում` «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

2007-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է:

2009-2012թթ. ՀՀ բնապահպանության նախարարությունում նշանակվել է նախարարի օգնական, իսկ 2012-2014 թվականներին` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում`  մարզպետի օգնական: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am