Հնդկաստանում գնացքի հետ դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել Է 25-ի

13:50, 24 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 25-ի հասել այն երեխաների թիվը, ովքեր հուլիսի 24-ին ավտոաղետից զոհվել են Հնդկաստանի Տելանգանի նահանգում: 7-ից 14 տարեկան եւս 16 դեռահասներ ծանր վնասվածքներ են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Times of India թերթի Էլեկտրոնային տարբերակը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ Է դարձել 13 երեխա:

Հնդկական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Հայդարաբադ քաղաքի արվարձանի մասնավոր դպրոցներից մեկի շուրջ 40 սովորողների փոխադրող ավտոբուսը հայտնվել Է երկաթուղային անցուղում, որն առանձնացված չի եղել ճանապարհային համապատասխան նշանով: Այդ պահին երկաթգծով շարժվող գնացքը բախվել Է ավտոբուսին: Վթարը տեղի Է ունեցել առավոտյան, երբ երեխաներին դպրոց Էին տանում:

Ըստ նախնական տեղեկատվության՝ երկաթուղային անցումում արգելափակոց չի եղել, եւ ավտոբուսի վարորդը չի նկատել մոտեցող գնացքը: Շարժակազմը ավտոբուսը քարշ Է տվել մոտավորապես 1 կիլոմետր: Ավտոբուսի վարորդը նույնպես զոհվել Է:

Հնդկաստանն աշխարհում առաջին տեղն Է զբաղեցնում ճնապարհատրանսպորտային պատահարներից մահացության ցուցանիշով: 2011 թվականին երկրի ճանապարհներին տեղի ունեցած վթարները շուրջ 140 հազար մարդու կյանք են խլել, 2012 թվականին՝ ավելի քան 150 հազար: Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ վթարների մինչեւ 70 տոկոսի պատճառը մարդկային գործոնն Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am