Երիտասարդական նվագախումբը Չինաստանում ելույթ կունենա Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթում

11:40, 24 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մրցույթների պատմության մեջ առաջին անգամ հայկական կոլեկտիվը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում` որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ.-ի օգոստոսի 11-18-ը Երիտասարդականը Չինաստանի Ֆոշան քաղաքում Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում ելույթ կունենա եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա-համերգին: Նվագախումբը ելույթ կունենա նաև երկու առանձին համերգով՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:

Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր և նշանակալի մշակութային միջոցառումներից է:


© 2009 ARMENPRESS.am