Տիգրան Նալբանդյանը՝ շախմատի Հելմութ Քոլի մրցաշարի հաղթող
21:16, 23 Հուլիս, 2014ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր եւ շախմատի մարզիչ Տիգրան Նալբանդյանը դարձել Է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտված Հելմութ Քոլի ավանդական միջազգային մրցաշարի հաղթող:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նալբանդյանն 9 հնարավորից վաստակել Է 8 միավոր` իրեն հասնելու որեւԷ հնարավորություն չթողնելով մրցակիցներին:
Նալբանդյանը, ով իրեն հիմնականում նվիրում Է մարզչական գործնեությանը, համոզիչ հաղթանակ Է տոնել անվանի գերմանացի հասարակական գործչի հուշամրցաշարում, թեեւ ինքը հաճախ չի մասնակցում միջազգային մրցումներին:
© 2009 ARMENPRESS.am