Boeing-ի աղետի զոհերի դիակներով առաջին ինքնաթիռը Խարկովից մեկնել Է Նիդեռլանդներ

14:41, 23 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկովի օդանավակայանից հուլիսի 23-ին օդ Է բարձրացել նիդեռլանդական ինքնաթիռը՝ մալայզիական Boeing-ի ավիաաղետի զոհերի 20 դիակներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

Ժամը 11-ին այստեղ սկսվել Է զոհվածների մարմիններով ինքնաթիռի հրաժեշտի եւ Նիդեռլանդների Թագավորություն ճանապարհման արարողությունը. դրանք 20 մարմիններ են, որոնց հետ կատարվել են նախնական գործողություններ:  

Իսկ ընդամենը ճանաչվել Է 200 մարմին, Խարկովից դրանց առաքումը պլանավորված Է մինչեւ հուլիսի 25-ը:   

Արարարողությանը ներկա Է եղել Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Արարարողությանը մասնակցել են դեսպաններ եւ դիվանագիտական առաքելությունների պաշտոնական ներկայացուցիչներ Նիդեռլանդներից, Մալայզիայից, Ինդոնեզիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ավստրալիայից:

Ինչպես ասել Է  Նիդեռլանդների դեսպան Քեյս Յան Ռենե Քլոմպենհաուերը, «այսօր զոհվածների համար սկսվում Է դեպի տուն երկրորդ ուղին՝ երկար եւ ցավագին ուղին, մենք ցանկանում ենք նույնականացման ընթացակարգը Նիդեռլանդներում կատարել արագ եւ որակով, որպեսզի հարազատները կարողանան հրաժեշտ տալ իրենց մերձավորներին»:

Ինքնաթիռի մոտ շարվել Էր պատվո պահակախումբ՝ վեցական մարդ յուրաքաչյուր դագաղի մոտ: Խարկովի Կոժեդուբի անվան ռազմաօդային ակադեմիայի կուրսանտները դագաղները տարել են ինքնաթիռ: Մնացածները տարվել Էին ավելի վաղ:


© 2009 ARMENPRESS.am