Մադրիդի Պրադո թանգարանից արվեստի գրեթե 900 ստեղծագործություն Է անհետացել

11:45, 23 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի Պրադո թանգարանի վարչակազմը ստուգման արդյունքում հայտնաբերել Է արվեստի 885 ստեղծագործությունների անհետանալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հաղորդել Է El Pais թերթը:

Թանգարանի հավաքածուն ներառում Է շուրջ 27,5 հազար ստեղծագործություն եւ աշխարհի ամենախոշոր թանգարաններից մեկն Է:

Հրատարակությունը նշում Է, որ միայն 2012 թվականին թանգարանը 176 աշխատանք Է ուղարկել այլ հաստատություններ, ինչպես նաեւ որոշ ժամանակով արվեստի 288 ստեղծագործություն Է տրամադրել արտասահմանյան ցուցահանդեսներին:

Իսպանիայի աուդիտորների դատարանը կոչ Է արել թանգարանի ղեկավարությանը՝ փնտրել-գտնել կորած ստեղծագործությունները եւ ավելի խնամքով վերաբերվել արվեստի գործերի պահպանության գործին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am