Երևանում շաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 39 աստիճան

11:54, 23 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-26-ը կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով: Քամին` հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՄ Հիդրոմետ ծառայությունից, Երևանում հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +35 աստիճան, հուլիսի 24-ին` +37 աստիճան, հուլիսի 25-ին` +38, հուլիսի 26-27-ին` +39 աստիճան:


© 2009 ARMENPRESS.am