Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

10:41, 23 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում քննարկվել է հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդնրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների: ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: 


© 2009 ARMENPRESS.am