Կարեն Գրիգորյանը լավագույնն Էր Բարսելոնայի շախմատի մրցաշարում

21:44, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վաստակել Է 7,5 միավոր 9 հնարավորից եւ դարձել իսպանական Բարսելոնա քաղաքում ավարտված շախմատի բաց միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մրցաշարին մասնակցած մեր մյուս շախմատիստը` գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 6 միավորով չի կարողացել բարձր տեղ զբաղեցնել այս մրցաշարում: Ի դեպ, վերջինս  բնակվում Է Իսպանիայում:

Գրիգորյանի հաղթանակը հայ շախմատիստների արդեն երրորդ հաղթանակն Է այս շաբաթ ավարտված միջազգային մրցումներում:


© 2009 ARMENPRESS.am