Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

20:20, 22 Հուլիս, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 22  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 17 տարվա ազատազրկման դատապարտել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝  Վահե Ղուկասյանին: Հունիսի 22-ին կայացած դատական նիստի ընթացքում, պետմեղադրողներ Կարեն Գաբրիելյանն  ու Արմեն Շիրոյանը մեղադրական ճառով 22 տարվա ազատազրկում էին պահանջել: Մինչ դատավճիռը, հուլիսի 22-ին, պաշտպանական ճառով  հանդես էր եկել նաև դատապաշտպանը:Վահե Ղուկասյանը մեղադրվում էր ՀՀ քրեկան օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ  մասի 6-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Ներկայացնելով դատավաճիռը՝  Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Մանուկյանը նշեց. «Դատարանը որոշեց՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել  ՀՀ քրեկան օրենսգրքի 34/104 հոդվածր 2-րդ  մասի 6-րդ կենտով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ  մասի 6-րդ կետով դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, ՀՀ քրեկան օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով  դատապարտել ազատազրկման` 11 տարի ժամկետով, ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկտով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի համակցությամբ՝ պատիժները մասնակի  գումարելու սկզբունքով, Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով: Նա պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության  համապատասխան քրեկատարողական հաստատությունում: Պատիժը կրելու սկիզբը հաշվել նրա ձերբակալման օրվանից՝  2013 թվականի  ապրիլի  24-ից: Նրա նկատմաբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը օրինական կարգով կարող է բողոքարկվել ՀՀ քրական վերաքննիչ դատարան՝ վճիռի հրապարակումից հետո 1 ամիս ժամկետում»,-ներկայացված էր դատավճում:Վահե Ղուկասյանը 2013 թվականի ապրիլի 23-ին առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվեղ հրազենով, հասարակական վայրում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին /Շեկո/ և ծանր վիրավորել Հարություն Խաչատրյանին /քավոր Հարութ/:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am