Հայաստանի 3 թեթեւաթլետներ ԱՄՆ-ում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը

19:56, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 3 մարզիկներ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում կմասնակցեն  աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարը մեկնարկում է հուլիսի 22-ին:

 Ինչպես «Արմենպրես»-ի  թղթակցին տեղեկացրին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, այս մրցաշարում հանդես կգան եռացատկորդներ Սաթենիկ Հովհաննիսյանը եւ Լեւոն Աղասյանը, ինչպես նաեւ սկավառականետորդ Սուրեն Խաչատրյանը:

Հայաստանի մարզական պատվիրակությունը ԱՄՆ-ում կգլխավորի Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր /՝8,86մետր/ Ռոբերտ Էմմիյանը:

 Աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը  կավարտվի  հուլիսի 27-ին:


© 2009 ARMENPRESS.am