ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express ընկերությունը թողարկել են American Express® Cashback քարտը
16:09, 22 Հուլիս, 2014ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express® Cashback քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է, որը թույլ է տալիս քարտապաններին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների դիմաց փոխհատուցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, CASHBACK-ի հնարավորությունն առավել շահավետ է դարձնում այս քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար:
American Express® Cashback քարտը Հայաստանում American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի: Քարտապանները հնարավորություն կունենան օգտվել մի շարք շահավետ առաջարկներից. American Express Cashback քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս ստանալ 1% CASHBACK Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց և 2% CASHBACK Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում: Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող քարտ:
American Express Cashback քարտատերերը կարող են օգտվել նաև American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express Cashback քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online դիմում այստեղ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել` ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ ԱԿԲԱ բանկի հիմնական բաժնետեր: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները, վարկային ներդրումները, սեփական կապիտալը և ավանդների ծավալը 2014թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար կազմում են ՝ 264.6 մլրդ ՀՀ դրամ (640.2մլն ԱՄՆ դոլար) 178մլրդ ՀՀ դրամ (430.6մլն ԱՄՆ դոլար) , 53մլրդ ՀՀ դրամ (128.2մլն ԱՄՆ դոլար), 109.6մլրդ ՀՀ դրամ (265.1 մլն ԱՄՆ դոլար):
Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 5 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 49-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, երբ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12:
© 2009 ARMENPRESS.am