ԵԱՀԿ-ն կես տարով երկարացրեց դիտորդական առաքելության մանդատը Ուկրաինայում

15:50, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հուլիսի 22-ին վեց ամսով երկարացրել Է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության մանդատը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում կազմակերպության պաշտոնական միկրոբլոգում: 

Հատուկ դիտորդական առաքելության մանդատը վեց ամսով ընդունվել Էր ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի մարտի 21-ի նիստում: Ընդսմին պատվիրակության թվաքանակը սահմանված Է 100-ից մինչեւ 500 մարդ, իսկ տեղաբաշխումը՝ տասը կետերում. գլխավոր գրասենյակը Կիեւում Է, իսկ բաժանմունքները՝ Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Իվանո-Ֆրանկովսկում, Լուգանսկում, Օդեսայում, Խարկովում, Խերսոնում եւ Չեռնովիցայում: Մանդատի որեւԷ պարամետրի փոփոխման համար պահանջվել Է ԵԱՀԿ-ի  մասնակից բոլոր 57 պետությունների փոխհամաձայնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am