ՀԾԿՀ-ն կթույլատրի «Ստեփանավան-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գործարկումը

11:22, 15 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա կտրամադրի «ՇՈՒՄԵՆ» ՍՊԸ-ին, որը «Ստեփանավան-2» փոքր հիդրոէլեկտրակայանի շահառուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան կտրամադրվի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 29-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը սահմանված է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 29-ը:

Լիցնզիայով «ՇՈՒՄԵՆ» ընկերությունն իրավունք է ստանում և պարտավորվում կառուցել կամ վերակառուցել 545 կՎտ հաշվարկային հզորությամբ «Ստեփանավան-2» փոքր հիդրոէլեկտրակայանը, արտադրել էլեկտրական էներգիա և այն վաճառել շուկայի կանոններով:

«Ստեփանավան-2» փոքր հիդրոէլեկտրակայանը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ Ձորագետ գետի Չքնաղ վտակի վրա (բնական ջրահոսք): Փոքր հիդրոէլեկտրակայանի տեխնիկատնտեսական ցուցանիշներով ջրառի և ջրահեռացման նիշերն են՝ 1435,0 մ և 1405,0 մ: Հաշվարկային ելքը կազմում է 3,4 խմ/վ , հաշվարկային ճնշումը` 18,15 մ: Փոքր հիդրոէլեկտրակայանի հաշվարկային հզորություն 545 կՎտ է:


© 2009 ARMENPRESS.am