«Adidas»-ն արդեն սկսել է Գերմանիայի ազգային թիմի շապիկների արտադրությունը 4- րդ աստղով

15:45, 12 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Adidas» մարզական հագուստների ձեռնակությունը հավատում է Գերմանիայի ազգային թիմի հաղթանակին աշխարհի առաջնության եզրափակչում: Թեպետ մունդիալի եզրափակչին դեռևս մնացել է մեկ օր,սակայն «Ադիդաս»-ն արդեն վաճառքի է հանել Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլային մարզաշապիկը, որն ունի 4 աստղ (Գերմանիան հավաքականն աշխարհի առաջնություններում հաղթել է 3 անգամ` հետևաբար մարզաշապիկն ունի 3 աստղ): «Մենք միշտ հավատացել ենք մեր հավաքականի չորրորդ «աստղին»: Մինչ աշխարհի առաջնությունը նախապատրաստվել էինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրում է Der Spiegel պարբերականը:

Adidas-ը ֆուտբոլային մարզապիկներ է արտադրում մի շարք հավաքականների համար այդ թվում և արգենտինացիների համար: Գերմանական մարզահագուստի ապրանքանիշի համար դժվար չի լինի երրորդ աստղով շապիկներ պատրաստել նաև հարավամերիկացիների համար:   


© 2009 ARMENPRESS.am