Բակո Սահակյանը և Իշխան Զաքարյանը քննարկել են ԼՂՀ և ՀՀ վերահսկիչ պալատների փոխգործակցության հարցեր

19:42, 11 Հուլիս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների վերահսկիչ պալատների միջեւ փոխգործակցությանը եւ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է կապերի շարունակական ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը եւ դրա համար համապատասխան պայմանների առկայությունը:

Հանդիպմանը մասնակցում էին  Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am