Իրանի կառավարությունը 4 մլրդ դոլար կներդնի Հարավային Պարս գազի հանքավայրի զարգացման գործում

17:05, 11 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը 4 մլրդ դոլար կներդնի Հարավային Պարս գազի հանքավայրի յուրացման եւ ընդլայնման գործում:

Այս որոշումը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆարս» գործակալությանը, ընդունվել Է նախարարների կաբինետի նիստում, որի ընթացքում նշվել Է «ռեցեսիայի վիճակից երկրի Էկոնոմիկայի շուտափույթ դուրսբերման անհրաժեշտությունը»:  

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բաքեր Նոուբախտը գործակալությանը տված հարցազրույցում նշել Է, որ այդ նպատակն իրագործելու համար կաբինետը հավանություն Է տվել երկրի հարավում Հարավային Պարս գազի նախագծի զարգացման 4-միլիարդանոց բյուջեին եւ նույնքան գումար Էլ երեք Էլեկտրակայանների կառուցմանը հատկացնելուն:

Հարավային Պարս գազի հանքավայրը գտնվում Է Պարսից ծոցի ջրատարածքում՝ Իսլամական Հանրապետության եւ Քատար պետության տարածքային ջրերի սահմանի վրա: Դրա մակերեսը  կազմում Է մոտավորապես 9700 խորանարդ կիլոմետր, որից 3700-ը գտնվում Է Իրանի տարածքային ջրերում: Իսկ դրա մեծ մասը, որը հայտնի Է որպես «Հյուսիսային գմբեթ», գտնվում Է Քատարի տարածքային ջրերում: Տարբեր գնահատումների համաձայն՝ այնտեղ գազի պաշարները գերազանցում են 14 տրիլիոն խորանարդ մետրը, իսկ գազախտուցքինը՝ 18 մլն բարել, ինչը կազմում Է ցնդող ածխաջրածինների համաշխարհային պաշարների ընդհանուր ծավալի մոտավորապես 8 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am