Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով

16:19, 11 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 11-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, Երևանում հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 11-12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +36 աստիճան, հուլիսի 13-15-ին` +37 աստիճան: 


© 2009 ARMENPRESS.am