Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան նոր ղեկավար է ընտրել

18:09, 9 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հուլիսի 8-ին ղեկավարության նոր կազմ է ընտրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիայի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ քվեարկության արդյունքում նախագահ է ընտրվել Հադի ալ Բահրան, ով կոալիցիայի անկախ անդամ էր: Բացի այդ, կոալիցիայի փոխնախարագահ է ընտրվել Աբդ ալ Հաքիմ Բաշարը: Այսօր՝ հուլիսի 9-ին, կշարունակվի քավերակությունը ևս 2 փոխնախագահներ ընտրելու համար: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար կազմի ընտրությունը տեղի է ունեցել Ստամբուլում, եռօրյա նիստի ժամանակ:

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան նոր ղեկավար կազմ ընտրել է նախկին նախագահ Ահմադ ալ Ջարբայի պաշտոնավության ժամկետի ավարտվի պատճառով: Ահմադ ալ Ջարբան կոալիցիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել էր 2 տարի:

Սիրիայի ընդդիմադիր և հողափոխական ուժերի ազգային կոալիցիան ստեղծվել է 2012թ.-ի նոյեմբերի 11-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Կոլաիցիայի նպատակն է տապալել Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը: Կոալիցիայի ռազմական խորհրդի կազմի մեջ են ընդգրկվել Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները:

 


© 2009 ARMENPRESS.am