Պուտինը հուլիսի 10-ին հանդիպում կունենա ԱՊՀ-ի երկրների հետախույզների հետ

16:10, 9 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր Է հուլիսի 10-ին ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ քննարկել այդ ծառայությունների աշխատանքը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 13-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ»,-ասված Է Կրեմլի մամուլի ծառայության հուլիսի 9-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Մոսկվայում հուլիսի 8-10-ն անցկացվում Է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստը: ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների  հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:


© 2009 ARMENPRESS.am