Հայաստանում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերն ավելացել են ևս 20 հազարով

17:48, 8 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի  ակտիվ օգտատերերի թիվը հունիսին  ավելացել է ևս 20  հազարով` կազմելով 660 հազար, մինչդեռ զգալիորեն նվազել են «Օդնոկլասնիկի»-ից օգտվողները: Հունիսին «Օդնոկլասնիկի» կայքում հայաստանցի  ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 839 հազար մարդ, որը 2 հազարով պակաս է մայիսի համեմատ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի անձնական գրառումը, հայաստանցի օգտատերերը սկսել են «երես թեքել» mail.ru-ի  ծառայություններից: Հուլիսին  Odnoklassniki.ru, MoiMir@Mail.ru, email@Mail.ru  կայքերի ակտիվ օգտատերերի թիվը  նվազել է 375 հազարով` կազմելով  1 մլն 108 հազար օգտատեր:

Հունիսին ավելացել է նաև VKontakte.ru  սոցիալական ցանցի օգտատերերի թիվը` կազմելով 670  հազար: Դա 7  հազարով գերազանցում է մայիսի ցուցանիշը:


© 2009 ARMENPRESS.am