Հովհաննես Գաբուզյանը երկրորդ հաղթանակը տոնեց «Վառնա օփեն»-ում

14:27, 21 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը շարունակում է հաջող ելույթները բուլղարական մրցաշարում: 

Նա Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ չորս այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Armchess կայքը տեղեկացնում է նաև, որ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:


© 2009 ARMENPRESS.am