Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

11:51, 13 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպան Իվան Վոլինկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում` ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման:


© 2009 ARMENPRESS.am