Զավեն Անդրիասյանը 4,5 միավորով առաջատարների խմբում է

15:40, 6 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում երեկ կայացել են «Նեժմետդինովի գավաթ» անվանումը կրող օփեն մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը սպիտակ խաղաքարերով մրցել է ռուս գրոսմայստեր Անդրեյ Ռիչագովի հետ և խաղն ավարտել հաշտությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 Անդրիասյանն այժմ ունի 4,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների խմբում: Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Մատինյանն ունի 4 միավոր:

«Նեժմետդինովի գավաթ»-ը մեկնարկել է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 8-ին


© 2009 ARMENPRESS.am