Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի մոտ ժամանակներս. Լավրով
20:15, 25 Ապրիլ, 2014ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանը լուծում կստանա շատ մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում ԱՊՀ երկրների երիտասարդ դիվանագետների առաջին ֆորումի ժամանակ:
«Մեր առաջնայնությունը մնում է ԱՊՀ շրջանակներում բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացումը` իրավահավասարության սկզբունքի, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա: Վերջին ժամանակներս մեզ հաջողվել է հասնել լավ արդյունքների: Մեծ թափ են հավաքում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները, առաջին հերթին, Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շրջանակներում: Ինչպես գիտեք, օրակարգում է գտնվում 2015 թվականի հունվարի մեկից Եվրասիական միության կազմավորման հարցը»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ` ասել է Լավրովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը պաշտպանում է այդ ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի և Ղրղզստանի մասնակցության ձգտումը, որոնք արդեն ձեռք են բերել կոնկրետ ուրվագծեր:
«Հայաստանի համար «ճանապարհային քարտեզ»-ն արդեն գործնականում պատրաստ է: Կարծում եմ, որ շատ մոտ ժամանակներս Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու հարցը լուծում կստանա: Դրանից հետո ուրախ կլինենք առաջընթաց տեսնել նաև Ղրղզստանի հարցում: Ինչպես գիտեք, Եվրասիական ինտեգրացիոն կառույցները բաց են նաև ԱՊՀ մյուս գործընկերների համար»,- նշել է Լավրովը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանըմիանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտկատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամպետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսայինմիությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը:
© 2009 ARMENPRESS.am