ԵԽ աջակցությամբ կմեկնարկի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագիրը

11:16, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 28-ին կկայանա Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ իրականավցվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր երկամյա ծրագրի մեկնարկի միջոցառումը: Միջոցառման հետ մեկտեղ տեղի կունենա նաև «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի փակման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակից, «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր ծրագրի նպատակն է Հայաստանի երկու տարածաշրջանում փորձարկել պրոբացիայի ծառայությունը՝ կիրառելով եվրոպական ստանդարտներն ու լավագույն փորձը, ինչը նախատեսված է նաև ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ծրագրով:

Ինչպես «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագիրը, այնպես էլ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր երկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի կառավարության կողմից:


© 2009 ARMENPRESS.am